Քաղաքական

18.03.2019 11:39

Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի

Հարուցվել է քրեական գործ. նախկին զինդատախազ Ջհանգիրյա՞նն էլ կներգրավվի

Վեց տարի առաջ Մատաղիսի զորամասում երկու զինծառայակիցներին սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված, ավելի ուշ արդարացված երեք երիտասարդները 2016 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակի հաղթանակ տարան։ Իրավունքների խախտման համար Հայաստանը նրանց վճարեց 50 հազար եվրո։

Աղմկահարույց այս գործով անցնող Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը Եվրադատարան էին դիմել՝ պահանջելով ճանաչել, որ իրենք ռազմական ղեկավարության կողմից խոշտանգումների ու ճնշումների էին ենթարկվել, որոնց արդյունքում Ռազմիկ Սարգսյանը ցուցմունք էր տվել, թե սպանել են երկու ծառայակիցներին:

Հետաքրքրական է, որ ՄԻԵԴ-ում աղմկահարույց պարտությունից հետո պատասխանատվության չենթարկվեց այդ ժամանակվա զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում անմիջական ղեկավարությամբ տեղի էին ունեցել վերոնշյալ ապօրինությունները: Ջհանգիրյանը տարիներ առաջ հայտարարում էր, որ այս երեք երիտասարդները մարդասպաններ են և պետք է պատժվեն, սակայն այժմ որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել:

Մենք տեղեկացրել էինք, որ հետևողական ենք լինելու և փորձելու ենք պարզել՝ արդյոք իրավապահ մարմինները զբաղվելո՞ւ են նշված ապօրինության բացահայտմամբ: Դատախազությունից մեր պաշտոնական հարցմանը պատասխանել են, որ կա հարուցված քրեական գործ, սակայն չկան ներգրավված մեղադրյալներ:

Հ.Գ. Հուսանք՝ կարճ ժամանակ կպահանջվի, որպեսզի իրավապահները բացահայտեն ապօրինության բոլոր մասնակիցներին, և հանրությունը կտեղեկանա, թե ինչպիսի՞ մասնակցություն է ունեցել դրան նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը:

vahagn-1

Աղբյուրը՝ politik.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։