Լրահոս

18.03.2019 10:44


Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ավանի կամրջի վրա

Երթուղայինների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Ավանի կամրջի վրա

Երևանի Նոր Նորք վարչական շրջանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող հատվածում շուրջ մեկ տասնյակ ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վթարված մեքենաներից երկուսը երթուղային ավտոբուսներ են:

Վթարի հետևանքով խցանում է առաջացել Գայի պողոտայում: Նոր Նորքի 4-րդ զանգվածից մինչև Մյասնիկյան պողոտա խցանում է, երթևեկությունը կաթվածահար վիճակում է: Խցանված է նաև Մյասնիկյան պողոտայից դեպի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններ բարձրացող հատվածը:

ՀՀ ոստիկանությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ վթարից հետո երկու մարդ բուժօգնության է դիմել: Ճանապարհային ոստիկանության խմբերը տեղում աշխատանքներ են իրականացնում երթևեկությունը կարգավորելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը