Լրահոս

16.03.2019 19:19


Ալիևը ներում է շնորհել 420 բանտարկյալի

Ալիևը ներում է շնորհել 420 բանտարկյալի

Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել ավելի քան 420 բանտարկյալների, այս անգամ համաներման հրամանագիրը տարածվել է նաև մի քանի քաղբանտարկյալների վրա, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Մասնավորապես, կալանքից վաղաժամ ազատ են արձակվել NIDA երիտասարդական շարժման ակտիվիստներ Իլքին Ռուստամզանդեն, Էլգիզ Գահրամանը, Բայրամ Մամեդովը և Գիաս Իբրահիմովը: Վերջին երկուսը ազատազրկվել էին 2016 թվականին՝ Հեյդար Ալիևի հուշարձանին կարգախոսներ գրելուց հետո, և դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը