Աշխարհ

16.03.2019 15:46


Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի սահմանը խախտած տղամարդը հոգեկան հիվանդ է

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատում է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։

Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

Հիշեցնենք` այսօր, ժամը 01։30 սահմանում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում գտնվող զորամասերից մեկի պահպանության տեղամասում ադրբեջանցի սահմանախախտ է հայտնաբերվել ու ձերբակալվել:

Հայ դիրքապահները հայտնաբերել են սահմանախախտին, նախազգուշացրել, բայց նա չի ենթարկվել նախազգուշացմանը և վնասազերծվել է։ Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սահմանախախտի մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն` նա Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ․ ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովն է։

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը