Աշխարհ

16.03.2019 10:38


Մեքսիկայում կոյուղիներից մեկում մարդկային մնացորդներով լի 19 պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել

Մեքսիկայում կոյուղիներից մեկում մարդկային մնացորդներով լի 19 պոլիէթիլենային տոպրակ է հայտնաբերվել

Մեքսիկայի Գուադալախարա քաղաքից դեպի արևելք գտնվող կոյուղիներից մեկում տեղի իշխանությունները մարդկային մնացորդներով լի 19 պոլիէթիլենային տոպրակ են հայտնաբերել, գրում է Daily Mail-ը:

Խալիսկո նահանգի դատախազ Օկտավիո Սոլիսի խոսքով՝ տոպրակների մեջ 18 տղամարդու և 1 կնոջ դի է եղել: Նա չի բացառել, որ տարածքում կարող են այլ մարմիններ ևս հայտնաբերվել: Հայտնի չէ՝ արդյոք զոհերը հանցավոր գործողությունների հետ որևէ կա՞պ են ունեցել:

Մեքսիկայում գործող հանցախմբերը հաճախ զոհերի մարմինները մասնատում են, որպեսզի ոստիկաններին մոլորության մեջ գցեն դրանց թվի առումով:

Ավելի վաղ Խալիսկո նահանգում 7 դի էր հայտնաբերվել:

Վերջին տարիներին Մեքսիկայում բռնությունների ալիք է բարձրացել, որը հիմնականում պայմանավորված է դեպի Միացյալ Նահանգներ կոկաինի արտահանման վերահսկողության կարտելերի միջև պայքարով: 2018թ.-ի ընթացքում երկրում ռեկորդային թվով սպանություններ են գրանցվել. անվտանգության նախարարությունը հայտարարել է ավելի քան 33 հազարի մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը