Լրահոս

16.03.2019 09:55


Աշտարակում վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Աշտարակում վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է

Մարտի 15-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 1 կմ-ի մոտակայքում «ԳԱԶ-52» մակնիշի բենզատարը՝ բարձված 2.4 տ բենզինով, կողաշրջվել է երթևեկելի հատվածում. արտահոսել է մոտ 1 տ բենզին: Տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը