Աշխարհ

15.03.2019 17:35


Ադրբեջանը 2018-ին մոտ 300 միլիոն դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը

Ադրբեջանը 2018-ին մոտ 300 միլիոն դոլարով ավելացրել է ռազմական ծախսերը

Ադրբեջանը նախորդ տարի մոտ 300 միլիոն դոլարով ավելացրել է պաշտպանական ոլորտի ծախսերը, խորհրդարանում հայտարարել է վարչապետ Նովրուզ Մամեդովը՝ անցած տարվա բյուջեի կատարողականը ներկայացնելիս: Ըստ այդմ, 2018-ին Ադրբեջանը ռազմական ոլորտին հատկացրել է շուրջ 2 միլիարդ դոլար:

«Զինված ուժերի ապահովումը արդիական ռազմական տեխնիկայով եղել է մեր ուշադրության կենտրոնում, այդ նպատակով ձեռք են բերվել «Պոլոնեզ», «Լորա» համակարգեր և այլ միջոցներ»,-հայտարարել է Մամեդովը:

Ադրբեջանի վարչապետի խոսքով, տեղական ընկերությունները անցած տարի շուրջ 150 հազար դոլարի պաշտպանական նշանակության արտադրանք են տվել, 70 հազար դոլարի էլ՝ արտահանել:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը