Յոհաննես Հանը հայտարարել է, որ ճիշտ կլինի դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները
Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտարարել է, որ ավելի լավ կլինի, որ դադարեցվի Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները:
4 տարվա ընդմիջումից հետո այսօր տեղի ունենալիք ԵՄ-Թուրքիա գործընկերության խորհրդի նիստից առաջ կայացած մամուլի ասուլիսին Հանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, մասնավորապես, ասել է. «Ամենաիդեալականը այն կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություն ձեռք բերվի այդ նախագիծն այլևս չշարունակելու վերաբերյալ»:
Հանը, միևնույն ժամանակ, Մաքսային միության համաձայնագիրը թարմացնելու նպատակով Թուրքիայի հետ բանակցություններ սկսելու կոչով է հանդես եկել:
Հիշեցնենք, որ մարտի 13-ին Եվրախորհրդարանում քվեարկությամբ ընդունվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որում ԵՄ-ին կոչ է արվել առկախել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Զեկույցը խորհրդատվական բնույթ ունի: