Աշխարհ

15.03.2019 20:54


Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի գործով 20 հոգու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Թուրքիայում սպանված սաուդցի լրագրողի գործով 20 հոգու նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

Թուրքիայում սպանված սաուդցի լրագրող Ջեմալ Խաշոկջիի սպանության գործի շրջանակներում Անկարայի պահանջով Ինտերպոլը միջազգային հետախուզում է հայտարարել 20 անձանց նկատմամբ։

Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարություն է արել այդ կապակցությամբ և տեղեկացրել, որ կասկածյալներն Ինտերպոլի կողմից ներառվել են առավել վտանգավոր հանցագործների ցուցակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին թուրքական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սաուդյան Արաբիայի վերաբերյալ քննադատական հոդվածներով հայտնի լրագրող, ամերիկյան «Washington Post» թերթի թղթակից Ջեմալ Խաչոկջին մուտք է գործել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենք և այնտեղից դուրս չի եկել:

Սկզբում ենթադրվում էր, որ Խաչոկջին ձերբակալված պահվում էր Ստամբուլում հյուպատոսարանի շենքում, սակայն օրեր անց պարզ դարձավ, որ լրագրողը դաժանաբար սպանվել է:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը