Աշխարհ

15.03.2019 19:24


Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Էյֆելյան աշտարակի լույսերը կմարեն Նոր Զելանդիայում հարձակման զոհերի հիշատակին

Էյֆելյան աշտարակի լուսավորությունը կեսգիշերին կանջատվի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակման զոհերի հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքագլուխ Անն Իդալգոն մարտի 15-ին հայտնել Է Twitter-ում:

«Այդ հարձակման զոհերի հիշատակին մենք մարտի 15-ի կեսգիշերին կմարենք Էյֆելյան աշտարակի լույսերը»,-գրել Է նա: Իդալգոն նաեւ Նոր Զելանդիայի ժողովրդին եւ Քրայսթչերչի բնակիչներին ցավակցություն Է հայտնել «բոլոր փարիզուհիների եւ փարիզցիների անունից»:

Մարտի 15-ին զինված մարդիկ ներխուժել են նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներ, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ Էին գտնվում, եւ կրակ բացել: Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդկանց վրա գրոհելու մեղադրանքով ձերբակալվել Է երեք մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը