Լրահոս

15.03.2019 13:54


Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը (տեսանյութ)

Դաժան սպանություն Տավուշում. որդին կացնի մի քանի հարվածով սպանել է 80-ամյա մորը (տեսանյութ)

Տավուշի մարզում, այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել. ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր:

Քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջեւանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի տղային՝ 61-ամյա Սարգիս Ս.-ին:

Փաստի առթիվ Իջեւանի քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի որոշմամբ կասկածյալ Սարգիս Ս.-ն ձերբակալվել է: Ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Այս խորագրի վերջին նյութերը