Աշխարհ

14.03.2019 20:01


Թուրքիան խիստ է արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած զեկույցին

Թուրքիան խիստ է արձագանքել Եվրախորհրդարանի ընդունած զեկույցին

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է մարտի 13-ին Եվրախորհրդարանում Թուրքիայի վերաբերյալ ընդունված զեկույցին, որում Եվրամիությանը կոչ է արվում դադարեցնել անդամակցության բանակցությունները Անկարայի հետ:

ԱԳՆ-ի տարածած հայտարարություն մեջ ԵԽ-ի որոշումը միակողմանի ու ոչ օբյեկտիվ դիրքորոշում է որակվում:

«Նշյալ խորհրդատվական բնույթի որոշումը մեզ համար ոչինչ չի նշանակում»,- նշվում է հայտարարության մեջ և ավելացվում, որ 751–տեղանոց Եվրախորհրդարանում 370 կողմ ձայնով այդ որոշման ընդունումը ցույց է տալիս, որ դա չի ստացել բոլորի աջակցությունը:

«Մեր երկրում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների շեմին, Թուրքիայի ու ԵՄ-ի միջև 4 տարվա ընդմիջումից հետո անցկացվելիք Համագործակցության խորհրդի նիստից առաջ նման կողմնակալ ու անարդար գնահատականներ պարունակող զեկույցի ընդունումը հակասում է Եվրոպայի ընտրական մշակույթին:

ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի: Մեր հարաբերությունների առանցքը հանդիսացող անդամակցության բանակցությունները առկախելու կոչը ցույց է տալիս ԵԽ-ի տեսլականի սնանկությունը ու անահարգալից վերավերմունքը Պակտա Սունտ Սերվանդա սկզբունքին (լատ.՝ Pacta Sunt Servanda- պայմանագրերը պետք է պահպանվեն)»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում նաև Թուրքիայի վերաբերյալ ԵԽ-ի զեկույցում Հայոց ցեղասպանության մասին հիշատակման համար:

Աղբյուր` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը