Աշխարհ

14.03.2019 15:56


ԵԽ-ում ընդունվել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններն առկախելու մասին զեկույցը

ԵԽ-ում ընդունվել է Թուրքիայի եվրաանդամակցության բանակցություններն առկախելու մասին զեկույցը

Մարտի 13-ին Եվրախորհրդարանում քվեարկության է դրվել Թուրքիայի վերաբերյալ զեկույց, որով կոչ էր արվում առկախել Թուրքիայի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները Անկարայի եվրաինտեգրման հարցով։

Զեկույցը կազմել էր Եվրախորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի գծով զեկուցող Քեթի Փիրին։ Զեկույցին կողմ է քվեարկել 370 պատգամավոր, իսկ 109-ը՝ դեմ, 143 պատգամավոր ձեռնպահ է մնացել։

Ըստ աղբյուրի՝ զեկույցում նշվում է, որ Թուրքիայում շարունակում են ոտնահարվել մարդու իրավունքները։

Զեկույցին արդեն արձագանքել են Թուրքիայի արտգործնախարարությունը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը, ինչպես նաև Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքըրը։ Վերջինս մասնավորապես ասել է.

«Զեկույցը, որտեղ առկա են անհիմն պնդումներ, ընդուվեց ԵԽ-ում։ Սա ցուցիչ է, որով տեսնում ենք, որ մեր երկրի դեմ ԵԽ-ի կողմնակալ դիրքորոշումը շարունակական բնույթ է կրում»։

ԱԶԿ-ի խոսնակն էլ ԵԽ-ի ընդունածը զեկույցն անվանել է «անարժեք, իրավական ուժ չունեցող և հեղինակություն չունեցող որոշում»:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը