Քաղաքական

14.03.2019 14:44

Ալիևն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերն «անընդունելի» են

Ալիևն ասել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերն «անընդունելի» են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով ՀՀ կառավարության՝ արցախյան հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի փոփոխմանն ուղղված փորձերը, նշել է, որ դա «անընդունելի» է, գրում է minval.az-ը:

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցային ձևաչափը: Դա անընդունելի է ու հակամարտության կարգավորման գործընթացի արգելափակման փորձ»,- Բաքվում միջազգային համաժողովի շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է նա:

Ալիևն իր խոսքում հիշեցրել է, որ Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները «ևս դեմ են հանդես եկել ձևաչափի փոփոխմանը»:

«Բանակցությունները պետք է արդյունավետ, այլ ոչ թե լինելու համար լինեն»,-ասել է Ալիևը:

Անդրադառնալով ստատուս-քվոյին՝ Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ դա «անընդունելի» է, և որ ստատուս-քվոն պետք է փոխվի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։