«Դա նշանակում է բանակցել կապիտուլյացիայի համար». Մոդեստ Կոլերով
«ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հայտարարեց այն մադրիդյան սկզբունքները, որոնցով Հայաստանը բանակցություններ է վարել այս ողջ ընթացքում. խոսքը նախորդ իշխանությունների մասին է նաև։ Մինսկի խումբը նոր բան չի հայտարարել, նոր էր այն, որ ՄԽ-ն այդ մասին հայտարարեց, ինչը նշանակում է, որ, եթե այս սկզբունքները գաղտնի էին, հիմա պաշտոնապես առաջարկում են կողմերին, և այդ պաշտոնական փաստաթուղթը երկար ժամանակ թաքցվել էր ՀՀ այն ժամանակվա իշխանությունների հետ, այդ թվում՝ ներկայիս, նրանց ևս հայտնի էր»,- 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը՝ ասել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
Նրա խոսքով՝ այս սկզբունքների շուրջ բանակցությունները Հայաստանին և Ղարաբաղին ձեռնտու չեն. դրանք հակասում են Ղարաբաղի, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային շահերին։
«Ուստի այս սկզբունքների հիման վրա բանակցությունները պետք է դադարեցվեն, քանի որ հրապարակված սկզբունքների և տարրերի իրագործումը տանում է դեպի Ղարաբաղի պրակտիկ ռազմական, դեմոգրաֆիկ, տնտեսական ոչնչացման։ Ղարաբաղը չի կարողանա այդ պայմաններում, այդ սահմաններով գոյություն պահպանել։ Մենք մեր նախորդ զրույցներում խոսել ենք այդ մասին։ Ղարաբաղը պարզապես կվերանա»։
Դիտարկմանը, թե բանակցությունների դադարեցումն էլ կնշանակի՝ մարտական գործողությունների վերսկսման բարձր վտանգ, նա արձագանքել է.
«Ո՛չ, չի նշանակի։ Հիշեք 2016 թվականը։ Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ առանց բանակցային գործընթացի դադարեցման։ Այսինքն՝ բանակցային գործընթացի առկայությունը չի նշանակում և չի երաշխավորում պատերազմի չվերսկսում։ Միակ գործոնը, որը Հայաստանին պաշտպանում է պատերազմից՝ ՀՀ բանակն է, և ոչ մի այլ բան»։
Հարցին, թե հարկավոր է դադարեցնել բանակցային գործընթացը և քայլեր չձեռնարկե՞լ կարգավորման ուղղությամբ, նա պատասխանել է.
«Դադարեցնել բանակցությունները, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ձգտել կարգավորման նոր ձևաչափի։ Դա կարող է լինել, օրինակ, ՄԱԿ-ի հովանու ներքո, կամ մեկ այլ ձևաչափ։ Այսինքն՝ երբ այս սկզբունքներն արդեն հայտարարված են, բանակցություններ վարելն իմաստ չունի։ Եթե բանակցությունները վարեն այս սկզբունքներով, դրանք կլինեն բանակցություններ ոչ թե կարգավորման համար, այլ բանակցություններ՝ կապիտուլյացիայի համար»։