Բրիտանական կառավարությունում քննարկել են Brexit-ի ժամկետը երկու տարով հետաձգելու հնարավորությունը
Բրիտանական կառավարության անդամները քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) ժամկետը մինչեւ երկու տարով հետաձգելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 13-ին հայտնել Է «The Daily Telegraph» թերթը:
Նրա տվյալներով՝ Brexit-ը կհետաձգվի առնվազն մինչեւ հունիսի 30-ը, եթե վարչապետ Թերեզա Մեյին, այնուամենայնիվ, հաջողվի համոզել Համայնքների պալատի պատգամավորներին՝ հաջորդ շաբաթ պաշտպանել համագործակցության վերաբերյալ Բրյուսելի հետ ձեռք բերված գործարքը: Եթե Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը մերժվի երրորդ անգամ, ապա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կհետաձգվի «ավելի երկար» ժամանակով, նախազգուշացրել Է վարչապետը:
Հրատարակությունը նշում Է, որ Մեյը կորցրել Է վերահսկողությունը Brexit-ի հետ կապված իրադրության եւ Պահպանողական կուսակցության նկատմամբ, որի ղեկավարն ինքն Է: Բանն այն Է, որ կառավարության միանգամից 18 անդամներ խախտել են կուակցական կարգապահությունը՝ հրաժարվելով դեմ քվեարկել առանցր գործարքի ԵՄ-ից դուրս գալու սցենարի իրագործման հնարավորությունը մեկընդմիշտ արգելափակելու առաջարկությանը:
Մեյը մարտի 13-ին խորհրդարանին առաջարկել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ նոր քվեարկություն անցկացնել մինչեւ մարտի 20-ը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: