Լրահոս

23.03.2010 10:17


«Ալլահին» արգելել են հայտնվել «Facebook»–ում

Մուսուլմանները «Facebook» սոցիալական կայքի  տնօրինությունից պահանջել են ջնջել «Ալլահ» անվան տակ գրանցված էջը։ Մի քանի արաբ օգտվողներ հայտարարել են կայքէջի նկատմամբ նենգադուլ անելու մտադրության մասին, քանի դեռ այդ էջը չի արգելափակվել։

Անհայտ օգտվողը «Facebook» սոցիալական կայքէջում «Ալլահ» անունով էջ է բացել ու ստեղծել «Աստված և Մարգարեներ» խումբը, որում հրապարակվել են Ղուրանի սուրահների աղավաղված տարբերակները։ Այդ խմբին են միացել 600 հազար օգտվողներ։

Անձնական էջում «Ալլահ»-ը մատնանշել է, որ ինքն աթեիստ է։ Նա գրառումները կատարել է արաբերենով։

«Ալլահ»-ի գործունեությունը հարուցել է բողոքը մուսուլման-օգտվողների, որոնք համարում են, թե այդ էջը հավատացյալների զգացմունքները վիրավորում է։ Մի քանի իսլամական խմբեր կոչ են արել նենգադուլ անել Facebook-ի նկատմամբ, քանի դեռ տնօրինությունը չի ջնջել այդ էջը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը