Լրահոս

13.03.2019 17:48


Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արշալույս գյուղում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք-զինամթերք

Մարտի 13-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել Արշալույս գյուղի 1-ին փողոցի բնակիչներից մեկի առանձնատանը։ Ոստիկանության Արմավիրի բաժնում ապօրինի զենք պահելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որոնց հիման վրա հարուցվել էր քրեական գործ։

Խուզարկության արդյունքում հայտնաբերվել են ԱԿ-74 տեսակի 2 ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, հակատանկային նռնակներ, պահունակներ, մեծ թվով փամփուշտ և այլ ռազմամթերք։
Հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն։

Այս խորագրի վերջին նյութերը