Լրահոս

09.12.2010 14:46


ՀՀԿ պատգամավորը տխուր է Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպի և նրա հրաժարականի համար

ՀՀԿ պատգամավորը տխուր է Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպի և նրա հրաժարականի համար

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված միջադեպին և նրա հրաժարականին՝ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն  ասել է, թե այդ հարցով պետք է դիմել ՀՀ նախագահին և անձամբ Գագիկ Բեգլարյանին։

-Դա պետական հարաբերությունների խնդիր է, երբ որ քաղաքապետը հրաժարական է տվել։ Այնպես որ, դա իմ գնահատելու բանը չէ։ Իհարկե, տխուր եմ սրա համար,-ասել  է նա։

Իսկ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ հրաժարվել է մեկնաբանություններ անելուց, չնայած հետո հավելել է.

-Ցանկացած դեպքում, եթե մեղադրանքը ծեծն է,  բռնությունն է և այլն, առավել ևս՝ պետական պաշտոնական անձի կողմից նման վարքագծի դրսևորումն անընդունելի  է։ Մնացած հարցերն արդեն իրավասությունների խնդիր են՝ ՀՀ նախագահի, և եթե կլինի իրավական մեղադրանք՝ իրավական համակարգի, դատական գործընթացների։ Այնպես որ, ես չեմ ուզում սա որպես քաղաքական գործողություն դիտարկել։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը