Եվրադատարանը «Özgür Gündem» թերթի գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիայում փակված «Ülkede Özgür Gündem» թերթի տիրոջ բողոքի վերաբերյալ վճիռ է կայացրել։ ՄԻԵԴ-ի վճռի համաձայն՝ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ խոսքի և մտքի ազատության մասին 10-րդ հոդվածը։ Ուստի Եվրոպական դատարանը Թուրքիային պարտավորեցրել է 3․500 եվրո փոխհատուցում վճարել թերթի սեփականատիրոջը՝ Ալի Գյուրբյուզին։
ՄԻԵԴ-ի պատճառաբանված որոշման մեջ, որպես մարդու իրավունքների խախտման ապացույց, մատնանշվել է այն հանգամանքը, որ թուրքական դատարաններում թերթը փակելու պահանջով դատական գործընթացներ են հարուցվում՝ առանց անգամ ուսումնասիրելու այն հրապարակումների բովանդակությունը, որոնց վրա հիմնվում է մեղադրանքը։ Նշվել է, որ թերթի փակման որոշումը հիմնավորվել է դրա հոդվածներում առկա «բռնության գովերգմամբ և ատելության խոսքով», մինդեռ որպես ապացույց ներկայացված հոդվածները հեռու են եղել նման բովանդակությունից։ Դատարանի նման մոտեցումը ՄԻԵԴ-ը որակել է որպես մարդու իրավունքների խախտում։
ՄԻԵԴ-ի տվյալների համաձայն՝ «Ülkede Özgür Gündem» թերթի դեմ 2004-2007թթ. Թուրքիայում 7 դատական գործ է հարուցվել։ 2011 թվականին բողոքաբեր կողմի դեմ հարուցված բոլոր դատական գործերով արդարացման որոշում է կայացվել։