Աշխարհ

13.03.2019 14:55


ԵԽ-ն քվեարկության կդնի Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունների առկախման հարցը

ԵԽ-ն քվեարկության կդնի Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունների առկախման հարցը

Եվրախորհրդարանում քննարկվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որն այսօր դրվելու է քվեարկության։ Նշյալ զեկույցում պահանջվում է առկախել Թուրքիայի եվրաինտեգրման շուրջ ընթացող բանակցությունները։

Քննարկմանը ներկա է եղել Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին: Նա խոսել է Թուրքիայի մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի մասին։

ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը, ով նույնպես մասնակցել է քննարկմանը, նշել է, որ այս պահին Թուրքիայի հետ հնարավոր չէ բանակցությունների նոր փուլ սկսել Թուրքիայի եվրաինտեգրման հարցով։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը