Աշխարհ

13.03.2019 20:56


Թուրքիայում «Google»-ի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում «Google»-ի դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայի Մրցակցության խորհուրդը հետաքննություն է սկսել «Google»-ի դեմ։ Խորհուրդը մեղադրել է «Google» որոնողական համակարգին՝ շուկայում իր առաջատար դիրքը չարաշահելու և մրցակիցներին ճնշելով անարդար միցակցություն իրականացնելու մեջ։

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալները և կատարված ուսումնասիրություների արդյունքները քննարկվել են Թուրքիայի Մրցակցության խորհրդի նիստում։

Արդունքում վերոնշյալ խորհուրդը ներկայացված ապացույցները բավարար և հիմնավոր է համարել։ Ուստի «Մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 6-րդ հոդվածի խախտման կասկածանքով «Google Reklamcılık ve Pazarlama Ltd. Şti.», «Google International LLC, Google LLC», «Google Ireland Limited, Alphabet Inc.»-ի դեմ հետաքննություն սկսելու որոշում է կայացվել։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը