Ա. Իսկանդարյան. «Զեկույցում հիմնականում ասվում է, թե կարող է հանկարծակի պատերազմ սկսվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն ԱլեքսանդրԻսկանդարյանն անդրադարձել է Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցին։ Նա նշել է, որ այդ զեկույցում փաստերը հագեցած են, բայց ամբողջական չեն:
-Այս զեկույցում ներկայացվող փաստերը չեն համապատասխանում նույն զեկույցում ներկայացված հետևություններին,-ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշել է, թե տպավորություն է ստեղծվում, որ զեկույցը պատրաստելուց առաջ արդեն իսկ նպատակ է եղել այնտեղ առաջ քաշել ու հիմնավորել պատերազմի սկսման հավանականությունը:
-Զեկույցում հիմնականում ասվում է, թե կարող է հանկարծակի պատերազմ սկսել: Այս առիթով զեկույցում հիմանավորում է ներկայացվում շփման գծում առկա հրադադարի ռեժիմի խախտման հանգամանքը, սակայն հիշեցնենք, որ սահմանային գոտում բազմաթիվ լուրջ դեպքեր են եղել, որոնք չեն հանգեցրել պատերազմի,-ասել է նա:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ զեկույցում առաջ քաշված հետևությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն, և պատերազմը կարող է սկսվել միայն երեք երկրների՝ Հայաստանի, ԼՂՀ-ի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից պատերազմ հայտարարելու հրամանից հետո:
Ա. Իսկանդարյան. «Զեկույցում հիմնականում ասվում է, թե կարող է հանկարծակի պատերազմ սկսվել»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադարձել է Միջազգային ճգնաժամային խմբի «Հայաստան և Ադրբեջան. կանխելով պատերազմը» զեկույցին։ Նա նշել է, որ այդ զեկույցում փաստերը հագեցած են, բայց ամբողջական չեն:

7or.am