Լրահոս

23.03.2010 09:59


ԼՂՀ–ում նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին

ԼՂՀ–ում նախապատրաստվում են խորհրդարանական ընտրություններին

Լեռնային Ղարաբաղում ակտիվ փուլում են Ազգային ժողովի 5-րդ գումարման ընտրությունների նախապատրաստական աշխատանքները։ Այս պահին շարունակվում է պատգամավորության թեկնածուների համապատասխան փաստաթղթերի ընդունումը։ Արցախում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն փոփոխված ընտրական օրենսգրքի համաձայն։ Ըստ այդ փոփոխությունների՝ ԼՂՀ Ազգային ժողովի 33 պատգամավորներից 17-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, 16-ը՝ մեծամասնական։ Փոխվել է նաև ընտրագրավի չափը։ Կուսակցությունների համար ընտրագրավը սահմանվել է 500 հազ. դրամ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների համար՝ 100 հազ.։ Մեծամասնական ընտրակարգով 16 պատգամավորական տեղի համար պայքարելու են 46 թեկնածու, իսկ համամասնական 17 տեղերի համար 4 կուսակցություն՝ «Ազատ հայրենիքը», ԼՂՀ կոմունիստական կուսակցությունը, Արցախի դեմոկրատական կուսակցությունը և ՀՅԴ-ը։ ԼՂՀ-ում 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի կունենան մայիսի 23-ին։

 

 

 

Այս խորագրի վերջին նյութերը