«ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած տնտեսական միջոց կիրառել Վենեսուելայի դեմ». Պոմպեո
Վաշինգտոնը կարող է գործի դնել տնտեսական բնույթի լծակներ Կարակասի վրա ճնշում բանեցնելու համար։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, այսօր ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Հյուսթոնի CERAWeek կոնֆերանսում։
«Մենք պատրաստ ենք կիրառել մեզ հասանելի ցանկացած միջոց Վենեսուելայում տնտեսության ոլորտում»,- նշել է նա։
ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է՝ Կարակասի հանդեպ գործում են ԱՄՆ պատժամիջոցները՝ հավելելով.
«Մենք այդ երկրում դրական ելքի հույս ունենք և աշխատում ենք այդ ուղղությամբ»։

7or.am