Լրահոս

13.03.2019 10:17


Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մարտի 12-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թոթովենցի փողոցի թիվ 6/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչն ընկած է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ն. Բ.-ի (ծնված 1926 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը