Աշխարհ

13.03.2019 10:09


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում անցկացված ԱԱԽ նիստին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արցախում անցկացված ԱԱԽ նիստին

Ինչպես հաղորդում է ադրբեջանական TREND գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ եթե Հայաստանը ԱԱԽ նիստը անց է կացնում Արցախի Հանրապետությունում, ուրեմն անհրաժեշտություն չկա բանակցություններում ներգրավել Արցախի հայերին:

«Հայաստանի վարչապետը, բարձրաձայնելով Ղարաբաղի հայության մասին, վերջ դրեց բառախաղին` հայտարարելով, որ ԼՂ-ում ապրող հայերը ոչ թե ժողովուրդ են, այլ` հայկական համայնք»,-ասել է Աբդուլաևան:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորման ձևաչափին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի խոսքով` ամեն ինչ հստակ է, և շարադրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, որին էլ հղում են արել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց վերջին հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը