Լրահոս

23.03.2010 09:18


ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համաձայն չէ...

2010թ-ի մարտի 19-ին, մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա /FIDH/ իրավապաշտպան կազմակերպության ինտերնետային կայքում տեղադրվել է հայտարարությունէ' Հայաստանում արդար դատաքննության վերաբերյալ' ստորագրված Քաղաքացիական հասարակության ինստիտուտ, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Համագործակցություն հանուն ժողովրդավարության և Ընդդեմ իրավական կամայականության կազմակերպությունների անունից:

Հայտարարության մեջ անդրադառնալով 2008թ մարտի 1-ի և 2-ի իրադարձություններին' նշվում է, որ տասը մարդ սպանվել է և 200 հոգի վնասվածքներ են ստացել բախումների հետևանքով:

Սույնով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ ոչ միայն համաձայն չէ նշված ձևակերպմանը, այլև, ինչպես բազմիցս տարբեր հայտարարություններում նշել է, քաղաքացիները սպանվել են ռեժիմի կողմից զենքի ապօրինի կիրառման արդյունքում:

Սույն հայտարարությամբ հայտնում ենք, որ  ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի ստացել հայտարարության տեքստը մինչ հրապարակումը, համաձայն չէ տեքստում նշված ձևակերպման հետ և իր ստորագրությունը հետ է վերցնում հիշատակված պատճառներով:  

Կազմակերպության նախագահ՝  Ա. Սաքունց

Այս խորագրի վերջին նյութերը