ՌԴ Մերձմոսկվայի Ռամենսկի շրջանի բնակարաններից մեկում 5–ամյա աղջնակի են գտել։ Փոքրիկին հաջողվել է փրկել հարևանների շնորհիվ, որոնք ոստիկանություն են կանչել։ Այս մասին հայտնում է«Մոսկվա» գործակալությունը՝ Մոսկովյան շրջանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Քսենյա Միշոնովային հղումով։
«Ոստիկանները Ռամենսկի բնակարաններից մեկում հայտնաբերել են 5–ամյա աղջնակին՝ լսելով երեխայի բարձր լացը»,–ասել է օմբուցմենը։
Իրավապահ մարմիններն այժմ փնտրում են երեխայի ծնողներին։ Նրա առողջական վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։
Սա արդեն նմանատիպ երկրորդ դեպքն է վերջին օրերի ընթացքում։ Մարտի 10–ին էլ Լենինգրադյան խճուղում փրկել էին հիվանդ, աղբի ու կեղտի մեջ թաթախված այլ փոքրիկի։ Երեխային հոսպիտալացրել են, մորը՝ ձերբակալել։
Մերձմոսկվայում 5–ամյա «Մաուգլիի» են գտել

7or.am