Լրահոս

12.03.2019 16:12


Շինաշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Շինաշխատանքներ կատարելիս տղամարդը 3-րդ հարկից վայր է ընկել և մահացել

Այսօր՝ մարտի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Ժամը 11։00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 10 շենքի բակում տղամարդու դի կա։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Արտավազդ Սիմոնյանն էր, ով մասնագիտությամբ շինարար էր, և իր գործընկերների հետ նշված շենքի 3-րդ հարկում բնակարանի վերանորոգման աշխատանքներ կատարելիս են եղել, երբ այդ ժամանակ Ա. Սիմոնյանը պատուհանից ընկել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաժշկական։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում մահացածի աշխատանքային ընկերները, ովքեր բնակարանում են եղել, ասում էին, որ առավոտյան նա ասում էր, որ վատ է իրեն զգում, և իրենք նրան հորդորել են, որպեսզի աշխատանքներ չկատարի, գնա տուն, սակայն, չգիտես՝ ինչու, նա հրաժարվել է տուն գնալուց և շարունակել է աշխատանքներ կատարել։

Այս խորագրի վերջին նյութերը