«Իշխանության վերին էշելոններում հայտնվածները ծառայել և ծառայում են այլ ուժերի»․ Իսագուլյան
Հարցազրույց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին: Ըստ Ձեզ, կարո՞ղ է դա տեղի ունենալ:
-Դա երբեք բացառված չէ, քանի որ ցանկացած պարագայում Արցախի ժողովրդի կամարտահայտությունը պետք է պարտադիր լինի: Չմոռանանք, որ 1994 թվականի զինադադարին եղել է Արցախի ստորագրությունը, որից հետո, ցավոք, սկսեցինք նահանջել որոշակի դիրքերից: Առաջին նահանջը 1995 թվականին էր, երբ ՀՀ ԱԺ ընտրություններին Արցախն այլեւս չմասնակցեց, մինչդեռ դրանից առաջ` 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրություններին Արցախը մասնակցեց, որով, ըստ էության, 1989 թվականի դեկտեմբերի 1-ին` Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշումը կյանքի կոչվեց: Այն ժամանակ ես ղեկավարում էի ՀՅԴ խմբակցությունը: Մի քանի փակ նիստերի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ համոզել, որ Արցախը գնա ինքնուրույն ընտրությունների` այլեւս չմասնակցելով հայաստանյան ընտրություններին, որն ավելի հեշտացնելու էր խնդրի հետագա կարգավորումները: Մենք դեմ էինք, բայց այլ ելք չկար, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ մեծամասնություն` այդ որոշումը անցկացնելու համար: Չմոռանանք, որ 1993 թվականին Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Այսինքն` աշխարհը շատ լավ զգում է ղեկավարի ոչ թե հայտարարությունները, այլ` նրա իրական ցանկությունը: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ ցույց էր տալիս, որ Արցախի հիմնախնդիրը չկա իր օրակարգում: Իսկ 1998 թվականից հետո արդեն աշխարհը զգում էր, որ ոչ Քոչարյանը, ոչ էլ Սարգսյանը ներքին զգացումով Արցախը տվող չեն:
Հիմա գանք 2018 թվական. մայիսին Փաշինյանը շատ լավ հայտարարություններ է անում՝ ասելով, ես չեմ ներկայացնում Արցախը, չունեմ Արցախի ժողովրդի մանդատը: Սակայն աշխարհը գիտի, որ նա Արցախին վերաբերում է որպես ոչ իրավահավասար սուբյեկտ, եւ այդ դեպքում կարելի է ցանկացած բան անել: Որպես փաստ, համանախագահողների վերջին հայտարարությունը:
-Գանք այդ հայտարարությանը: ՄԽ-ն այդպիսով փաստեց, որ շրջաններ հանձնելու թեման կա օրակարգում: Եվ ահա կա նաեւ կարծիք, որ նման լուծումը «դեմ են տալու» Արցախին, եւ վերջինս այլընտրանք չի ունենալու` կա´մ պատերազմ, կա´մ ստորագրել այդ որոշման տակ: Դուք ունե՞ք նման մտավախություն:
-Մեկ շաբաթ Արցախում էի: Նրանք շատ լավ հասկանում են հայաստանյան իրականությունը: Եթե փորձեն դրսից ինչ-որ բան պարտադրել, ապա վստահ եմ, որ Արցախն իր սահմանները կընդլայնի մինչեւ Քուռ-Արաքսի հովիտ: Այնպես որ, թող չմտածեն, թե մի թիզ հող անգամ կտրվի, կզիջվի: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմական իրավիճակներում հայերը մոբիլիզացվում են, եւ այն իշխանությունները, ովքեր կհասցնեն դրան, թող մտածեն դրա հետեւանքների մասին:
-Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները հայտարարեցին, որ բանակցային վերջին փուլին Արցախը պետք է մասնակցի, ապա օրերս արված հայտարարությունում լրիվ հակառակ պատկերն է: Ի՞նչ մեսիջներ կային այդտեղ:
-Կրկնում եմ, նրանք հայտարարություններն անում են` հայաստանյան իշխանությունների ներքին տրամադրություններից ելնելով: Ես կարող եմ ասել ավելին, բայց իմ նպատակը ոչ թե իրավիճակը սրելն է, այլ հակառակը` լիցքաթափել, հասնել նրան, որ մեր իշխանությունները հասկանան մի պարզ ճշմարտություն, որ կարեւոր չի, թե իրենք ինչ են ասում, կարեւոր է, թե իրենք ինչ են անում: Եվ մյուս կարեւոր հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը եւ այլք, այն, ինչ խոսում են իրենց առանձնատներում, աշխարհը դրա մասին իմանում է: Իմանում է նաեւ Ադրբեջանը: Այն մարդիկ, ովքեր արագորեն հայտնվեցին իշխանության վերին էշելոններում, ժամանակին ծառայել են այլ ուժերի եւ շարունակում են ծառայել: Նրանք չեն անցել համապատասխան ստուգում. իրավունք կա՞ այդ դեպքում նրանց այդ պաշտոնները վստահել: Կան պաշտոնյաներ, որոնք տարբեր դեսպանների տներում ավելի շատ են լինում, քան իրենց աշխատավայրերում: Ինչե՞ր են խոսում, կամ գոնե հասկանո՞ւմ են` ինչ են խոսում, թե՞ արագ-արագ գնում, զեկուցում են: Պարո´ն Փաշինյան, ուշադրություն դարձրեք այս ամեն ինչին: Սեւ ու սպիտակ բարիկադները գնալով խորանում են, մինչդեռ մեզ պետք է ցույց տալ, որ միասնական ենք:
-Դուք ձեր նախորդ հարցազրույցներում նշել եք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մեջ իրավական հիմք չեք տեսնում, այլ միայն` քաղաքական: Շարունակո՞ւմ եք մնալ այդ կարծիքին:
-Այսօր ավելի քան համոզված եմ, որ քրեական գործում որեւէ իրավական հիմք չկա, որ սա քաղաքական պատվեր է: Եվ անգամ գիտեմ, թե ով է Փաշինյանին տանում դրան` Տեր-Պետրոսյանը: Նրանք, ովքեր մեղավոր են նաեւ այդ տասը զոհի հարցով, մեղադրում են այն մարդկանց, ովքեր կանխել են 10 զոհը` 10 հազարի հասցնելը: Տեր-Պետրոսյանը հիմա անում է ամեն բան, որ խոր հակասություն առաջանա Քոչարյան-Սարգսյան-Փաշինյան հարաբերությունների մեջ, բախումից առաջանա թուլացում, որն էլ կհանգեցնի Արցախի կորստին: Լեւոն Տեր-Պետրոսյանը հայ ազգի հետ կապող ոչինչ չունի, եւ կարծում եմ, որ ուզում է մնալ ոչ թե հայոց պատմության մեջ, այլ մեկ ուրիշ ազգության, ում համար կատարեց իրեն տրված հանձնարարականը: Վերջապես չմոռանանք, թե ինչպես նա հայտնվեց Ղարաբաղ կոմիտեում, ինչ նպատակներով, եւ հիմա դրանք կյանքի է կոչում: Իհարկե, կասեն, թե առաջին նախագահի օրոք ունեցել ենք հաջողություններ: Բայց նաեւ պետք է հստակ մատնանշել, թե որն է եղել նրա դերը այդ հարցերում, նաեւ, որ մենք շատ ավելի մեծ հաջողություններ չենք ունեցել:

Աղբյուրը՝ yerevan.today