Երվանդ Բոզոյան․ «Համանախագահների հայտարարությունը ազդակ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից» (տեսանյութ)
Մի կողմից՝ ծայրահեղ բնույթի արձագանքներ, մտահոգության և խուճապի էլեմենտներ կան, մյուս կողմից էլ՝ ասում են`մտահոգվելու առիթ չկա: Ես կարծում եմ՝ ոչ մեկը, ոչ մյուսն օբյեկտիվորեն չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը:
«Խնդիրն այն է, որ ապրիլյան փոփոխություններից հետո համանախագահները զգացին, որ կա վտանգ, որ բանակցային պրոցեսը կարող է կանգ առնել: Բանն այն է, որ հունվարին Եվրոպայում Փաշինյանը հայտարարեց, որ, ըստ էության, ինքը պետք է խոսի ֆորմատի փոփոխության մասին, ինչին պատասխանեց Ադրբեջանը և պատասխանեց բավականին կոշտ»,-ասաց նա:
Բոզոյանը նշեց, որ փաստացի Ադրբեջանը սպառնացել է, և համանախագահներն զգացել են, որ պրոցեսը եթե այսպես գնա, հնարավոր է`բանակցությունները կանգ առնեն: «Նրանք համարեցին, որ պետք է հայտարարությամբ հանդես գան, որպեսզի բանակցային պրոցեսը չկանգնի, իսկ այդ հայտարարության իմաստն այն է, որ ֆորմատի փոփոխությունը չի ողջունվում համանախագահների կողմից: Սա մեսիջ էր Երևանին, որ Փաշինյանը հետ կանգնի ֆորմատի փոփոխության իր առաջարկից: Մյուս կողմից՝ համանախագահների կոչն Ադրբեջանին էր նաև ուղղված, որ Ադրբեջանը պետք է դադարեցնի սպառնալ ռազմական գործողություններով»,-ասաց նա և հավելեց, որ անձամբ ինքը չէր հավատում, որ ֆորմատի փոփոխությունը հնարավոր կլինի ի կատար ածել, որովհետև երկար տարիներ է՝ ինչ այս ձևաչափով են գնացել բանակցությունները:
Ըստ բանախոսի` բանակցություններն արդեն պետք է գնան բառի բուն իմաստով բովանդակության շուրջ, որը հայտարարված է Մինսկի խմբի կողմից:
«Սա է խնդիրը: Եթե արձանագրենք իրավիճակը, տեսակետ կա` այս հայտարարությունն ուղղված է հիմնականում Հայաստանի դեմ, բայց ես չեմ կարծում, որ կարելի է այդպես գնահատել, պարզապես միջնորդներն արձանագրում են, որ չի կարելի խախտել ֆորմատը: Ժամանակին նրանք մերժել են ադրբեջանցիների խախտելու ֆորմատը, որովհետև ժամանակին Ադրբեջանը ցանկանում էր խնդիրը տեղափոխել ՄԱԿ-ի հարթություն, հիմա էլ խնդրում են, որ հայկական կողմը զերծ մնա այս ֆորմատի փոփոխությունից»,-ասաց նա:
Բոզոյանը նշեց, որ այստեղ մեծ ողբերգություն չկա: «Պարզապես Փաշինյանը պետք է վերջապես գիտակցի, որ եթե ինքը ստանձնել է երկրի ղեկավարի դերը, ապա ինքը պետք է կարողանա վարել այս բանակցությունները: Եթե Հայաստանը պնդի, որ պետք է դուրս գա բանակցություններից, և իր տեղը մտնի ԼՂ-ն, ապա, բնականաբար, հաջորդ հարցը կարող է առաջանալ հետևյալը, որ եթե դու հրաժարվում ես բանակցային պրոցեսից և ուզում ես ամբողջ խնդիրը դնել Ղարաբաղի վրա, ուրեմն դուրս բեր քո զորքերը Ղարաբաղից»,-նշեց նա:
Նրա խոսքով`ճիշտ է, որ 1994 թվականին ընդունվեց հակամարտության կողմ, բայց դե ֆակտո ադրբեջանցիները Ղարաբաղի հետ երբևիցե ուղիղ բանակցությունների մեջ չեն եղել: «Սա պրինցիպյալ խնդիր դարձնելը, ճիշտն ասած, ես լավ չեմ հասկանում, սա ոչ թե բովանդակության, այլ ձևի խնդիր է»,-եզրափակեց բանախոսը:

Աղբյուրը՝ Tert.am