Աշխարհ

12.03.2019 12:31


ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի նկատմամբ Վենեսուելայի հետ գործարքների համար

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական բանկի նկատմամբ Վենեսուելայի հետ գործարքների համար

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Եվրոֆինանս Մոսնարբանկ» դրամատան նկատմամբ Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության հետ գործարքների համար:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, իր հերթին, մեղադրել է Ռուսաստանի՝ պետության կողմից վերահսկվող «Ռոսնեֆտ» ընկերությանը PDVSA-ից նավթ ձեռք բերելու համար:

Պաշտոնական Մոսկվան սատարում է Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որին Վաշինգտոնը անօրինական ղեկավար է համարում և վենեսուելական ճգնաժամում աջակցում է ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը