Յունկերը և Մեյը համաձայնեցրել են փոփոխությունները ԵՄ–ից երկրի դուրս գալու համաձայնագրում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին հաղորդել է «Reuters»-ը:
Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չէր համաձայնում:
Նոր փաստաթղթերը կհավաստեն Եվրամիության հրաժարումը Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ ազատ սահմանի ապահովման պաշտպանիչ մեխանիզմի օգտագործումից, ինչպես նաեւ կհաստատեն մինչեւ 2020 թվականը խնդրի լուծման այլընտրական տարբերակ գտնելու կողմերի ձգտումը:
Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել Է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից:
Հավելենք, որ մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերստին քվեարկելու է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ։
Յունկերը և Մեյը համաձայնեցրել են փոփոխությունները ԵՄ–ից երկրի դուրս գալու համաձայնագրում
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Եվրամիությունից երկրի դուրս գալու համաձայնագրում: Այդ մասին հաղորդել է «Reuters»-ը:
Փոփոխությունները վերաբերում են Իռլանդիա կղզու սահմանի հարցին: Դրա շուրջ տարաձայնությունները կապված էին այն բանի հետ, որ Եվրամիության իշխանություններն առաջարկում էին տարածաշրջանը պահպանել Եվրամիության ընդհանուր շուկայի եւ մաքսային գոտու կազմում, սակայն Լոնդոնը չէր համաձայնում:
Երաշխիքները ձեւակերպված են վեց կետից բաղկացած հռչակագրի տեսքով, որի տեքստը պետք է կցվի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու 585-էջանոց համաձայնագրին, որը համաձայնեցվել Է դեռ անցյալ տավա վերջին, բայց տակավին հավանություն չի ստացել Մեծ Բրիտանիայի կողմից:
Հավելենք, որ մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը վերստին քվեարկելու է Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ։
Աղբյուրը՝ 168.am