Լրահոս

22.03.2010 18:35


Անուշ Սեդրակյան. «Հնարավոր է՝ մենք կանգնած ենք ռազմական գործողությունների ծավալման վտանգի առաջ»

Անուշ Սեդրակյան. «Հնարավոր է՝ մենք կանգնած ենք ռազմական գործողությունների ծավալման վտանգի առաջ»

-Ակնհայտ է, որ Թուրքիան և Ադրբեջանը, արտաքուստ իրարից բաժանվելով, միևնույն ժամանակ շատ համակարգված քաղաքականություն են վարում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ ասել է վերլուծաբան Անուշ Սեդրակյանը,-երբ մենք սկսում ենք խոսել արտաքին գործոնների մասին, ես ցավում եմ, բայց այո՛, Հայաստանը դարձել է տարածաշրջանի լարված մթնոլորտի աշխատող գործոն։ Սակայն այդ գործոնը հավասարաչափ կախված է արտաքին քաղաքական ուժերի վերադասավորումից, որոնք անվերջ փոփոխվում են։

Անդրադառնալով ՀՀ նախագահի «Euronews»-ին տված հարցազրույցին՝ Ա. Սեդրակյանն ասել է.

-Ինչ վերաբերում է նախագահի հայտարարություններին, բնավ նորություն չեն։ Բոլորիս հայտնի է, որ նմանատիպ հայտարարություն՝ Վրաստանի կողմից ուժի չկիրառման մասին, արել են Աբխազիայի և Օսիայի հանրապետությունները Վրաստանի ներխուժումից ճիշտ երկու շաբաթ առաջ։ Ինձ համար նման հայտարարությունը շատ մտահոգիչ է։

Անուշ Սեդրակյանի գնահատմամբ՝ եթե նախագահը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ նա ինչ-որ գործողություններ կանխելու խնդիր ունի.

-Հնարավոր է՝ մենք կանգնած ենք ռազմական գործողությունների ծավալման վտանգի առաջ,-տարակուսանք է հայտնել վերլուծաբանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը