Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը մեկնաբանել է իր վերադարձը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնին:
«Սա յուրահատուկ օր է ինձ համար: Անչափ երջանիկ եմ տուն վերադառնալու կապակցությամբ: Կարծում եմ, որ ձեզ մոտ հարցերն ավելի ուշ կլինեն: Հիմա ես ավելին ասել չեմ կարող: Ցանկանում եմ կրկին աշխատել և վերադարձնել ակումբի համբավը: Իմ միակ ցանկությունը՝ արդեն իսկ վաղվանից աշխատանքին անցնելն է: Լավ զգացողություններ ունեմ, ուրախ եմ վերադարձիս համար: Ստիպված չեմ եղել երկար ճանապարհորդել, քանի որ այստեղ էի ապրում: Ուրախ եմ, որ կրկին աշխատելու եմ «Ռեալում»:
Չեմ մոռացել մեր հաղթանակները, սակայն չեմ մոռացել նաև մեր կողմից կատարած սխալները: Մենք դեռ 11 հանդիպում ունենք: Մեր նպատակն ընթացիկ մրցաշրջանը լավ ավարտելն է: Վերջին 9 ամիսներն անցկացրել եմ Մադրիդում և լիցքավորվել եմ: Հիմա ես պատրաստ եմ նոր մարտահրավերների այս մեծագույն ակումբի հետ»,-ֆրանսիացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ Զիդանը «Ռեալի» հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականը: La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Շիրան հայտնել է, որ Զիդանը «Ռեալում» կստանա տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ:
Զիդան. Ուրախ եմ տուն վերադառնալու կապակցությամբ

Աղբյուրը՝ armsport.am