Քաղաքական

11.03.2019 19:37

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ տարված բողոքը

Դատարանը մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման որոշման դեմ տարված բողոքը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, քիչ առաջ մերժել է Վահագն Հարությունյանի հետախուզման դեմ նրա պաշտպանի բողոքը: Այս մասին «Հետք»-ին ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հարությունյանը մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1-ի գործի շրջանակներում ապացույց կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

2018 թվականի հոկտեմբերին Հարությունյանը մեղադրյալ է ներգրավել ապացույց կեղծելու գործով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և առաջին ատյանի դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը, սակայն Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել է: Դատախազությունը Վերաքննիչի այս որոշումը չի բողոքարկել, իսկ Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել է վերը նշված մյուս երկու հոդվածներով:

Հարությունյանի պաշտպանը դատարանում վիճարկում է նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը՝ պնդելով, որ բուժման նպատակով ՌԴ-ում գտնվող իր պաշտպանյալը նախաքննություն իրականացնող մարմնին պատշաճ կերպով հայտնել է իր գտնվելու վայրի հասցեն, ՌԴ մեկնելու նպատակը:

Նշենք, որ նախաքննությունից հինգ ամիս անց Վահագն Հարությունյանը դեռևս չի հայտնաբերվել:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։