Քաղաքական

11.03.2019 19:26

ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ն ԼՂ հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով

ՆԱՏՕ-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:

«Անհերքելի է, որ խաղաղությունն ու անվտանգությունն ուղղակիորեն հետաքրքրում են ՆԱՏՕ-ին: Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ Հայաստանի նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում խաղաղության գործընթացի մեջ: Մեզ քաջալերում է նաև շփման գծի երկայնքով լարվածության շոշափելի նվազեցումը: ՆԱՏՕ-ի գնահատականն այն է, որ այս հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով: Այն հաջողությամբ պսակված ռազմական լուծում ունենալ չի կարող»,-ասաց Ապատուրայը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։