Քաղաքական

11.03.2019 19:24

Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև վարչապետի տիկինը

Սորոսի հիմնադրամից փող է ստացել նաև վարչապետի տիկինը

«Իրավունք»-ը գրում է․ «Տխրահռչակ Սորոսի հիմնադրամի դրամաշնորհների ցանկը ուսումնասիրելիս պարզվեց, որ 2000 թվականի հուլիսի 18-ին 3086 ԱՄՆ դոլար է տրվել А&M հրատարակչական տան, որի կոնտակտային անձը համարվում է Աննա Հակոբյանը: Գումարը տրված էր Միշել Ֆուկոյի գրքերից մեկի թարգմանության եւ 1000 օրինակ տպելու համար:

Զարմանալիորեն Սորոսի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը այսպիսի դեպքերի մասին նախընտրել է լռել, իսկ այնուհետեւ ընդհանրապես ջնջել է իր կայքից տրվող դրամաշորհների մանրամասները»։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։