Լրահոս

11.03.2019 20:52


Սպառնացել է հրապարակել աղջկա լուսանկարները, եթե իր հետ հարաբերություն չունենա

Սպառնացել է հրապարակել աղջկա լուսանկարները, եթե իր հետ հարաբերություն չունենա

Մարտի 10-ին՝ ժամը 19.00-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 24-ամյա մի քաղաքացուհի և հայտնել, որ «Ինսթագրամից» իր նկարները ներբեռնել և շանտաժի են ենթարկում իրեն:
Ժամը 20.20-ին քաղաքացուհին Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել, որ «Ինսթագրամ» սոցիալական ցանցից՝ իր անունով գործող կայքից, ներբեռնել են իր լուսանկարները, բացել առանձին կայք և իրեն սպառնում են, որ իր հետ հարաբերություն չունենալու դեպքում սոցիալական ցանցերում կվարկաբեկեն:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 22.30-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասից Մարաշի բաժանմունք բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Հայկ Խ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Բջջային հեռախոսն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը