Թուրքիայում S-400-ների մարտկոցների տեղակայումը կսկսվի 2019-ի հոկտեմբերից
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարային մատակարարվելիք ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մարտկոցների տեղակայման գործընթացը սկսվելու է սույն տարվա հոկտեմբերից։
«Ավելի ուշ մենք կիրազեկենք, թե որտեղ են այդ համակարգերը տեղակայվելու։ S-400-ների գնումը նախընտրություն չէր, այլ անրաժեշտություն էր։ Մենք ստիպված ենք պաշտպանել մեր 82–միլիոնանոց բնակչությանը»։
Ինչպես հայտնի է, ռուս-թուրքական գործարքին կտրականապես դեմ է ԱՄՆ-ն։ Պենտագոնը վերջին օրերին մի քանի անգամ զգուշացրել է, թե դա ինչ ծանր հետևանքներ կունենա Թուրքիայի համար։
Ըստ ամերիկյան կողմի՝ հետևանքներից մեկը լինելու է այն, որ ԱՄՆ-ն Թուրքիային չի տրամադրի նոր սերնդի ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռներ և «Patriot» համակարգեր։
Այդ կապակցությամբ թուրք նախարարն ասել է, որ իրենք ձգտում են ստեղծել այնպիսի պայմաններ, որ Անկարան ստանա թե ռուսական ՀՕՊ համակարգերը և թե ամերիկյան ռազմական ինքնաթիռները։