Գերմանիան զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր ձերբակալությունների մասին
Գերմանիայի արտգործնախարարությունը զգուշացրել է Թուրքիա մեկնող իր քաղաքացիներին հնարավոր ձերբակալությունների մասին։ Զգուշացումն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Գերմանիայից Թուրքիա մեկնող զբոսաշրջիկների մասին հայտարարություն է արել։ Սոյլուն ասել էր, որ այն մարդիկ, ովքեր Գերմանիայում մասնակցել են «ահաբեկչական կազմակերպությունների ժողովներին», Թուրքիայի օդանավակայաններում կալանավորվելու են։
Նշենք, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպությունների մեջ են ներառված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» և գյուլենական համայնքը:
«Դե թող գան, տեսնենք՝ արդյոք նրանք դուրս կգա՞ն մեր օդավանավակայանների սահմաններից։ Այսուհետև հեշտ չի լինելու դրսում դավաճանություն անել և գալ այստեղ Թուրքիայի բարիքները վայելել»,-ասել է Սոյլուն։