Սույն թվականի մարտի 23-ին, ժամը 11.00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա դատական նիստ, որտեղ կլսվի «Էկոդար» բնապահպանական հ/կ-ի հայցն ընդդեմ ՀՀ կառավարության բնապահպանության նախարարության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև երրորդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի:
Նույն ժամին դատարանի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը, «Ժառանգությու» կուսակցության երիտասարդները և մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ կանցկացնեն բողոքի ակցիա' ի պաշտպանություն Թեղուտի:
Տեղեկացնենք, որ մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն քննարկել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիմումն առ այն, որ ՀՀ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում խախտվել է Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածը' սահմանափակելով հասարակության մասնակցությունը:
Դիմումի քննարկմանը դիմող կողմը ներկայացնում էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը և փաստաբան Հայկ Ալումյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնում էր Օրհուսի կոնվենցիայի հայաստանյան համակարգող Աիդա Իսկոյանը: Դիտորդներ էին Թեղուտի շահագործումն իրականացնող «Էյ-Սի-Փի» ընկերությունից Սահակ Կարապետյանը և նշյալ ընկերության փաստաբան, «Պրուդենս» ընկերության ղեկավար Էդուարդ Մուրադյանը: Ընդորում վերջիններս ՀՀ կառավարության ներկայացուցչ ի հետ համատեղ ներկայացնում էին կառավարության դիրքորոշումը: Այս հանգամանքը կրկին վկայում է, որ Թեղուտի շահագործման հարցով «Էյ-Սի-Փի» ընկերությունն ու ՀՀ կառավարությունն ունեն ընդհանուր շահեր և հնարավորինս համագործակցում են:
Լսումները և կողմերի միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը տևեց շուրջ հինգ ժամ: Օրհուսի կոմիտեն իր որոշումը կկայացնի իր առաջիկա նիստերի ընթացքում' հունիս, կամ սեպտեմբեր ամիսներին:
Ի պաշտպանություն Թեղուտի

Թեղուտի պաշտպանության խումբ