Աշխարհ

11.03.2019 19:14


Թուրքիան 2019թ. սկզբին հսկայական ծավալի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանել Ռուսաստան

Թուրքիան 2019թ. սկզբին հսկայական ծավալի թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանել Ռուսաստան

«Արևելյան սևծովյան արտահանողների միությունը» (DKİP) տվյալներ է հրապարակել 2019թ. առաջին երկու ամսում Թուրքիայից պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալների մասին:

Նշվում է, որ հունվար-փետրվար ամիսներին 365մլն 662.000 դոլար արժողությամբ 697.577 տոննա ծավալով թարմ միրգ և բանջարեղեն է արտահանվել 100 երկիր:

Ամենամեծ քանակությամբ պտուղ-բանջարեղենը արտահանվել է Ռուսաստան: Արտահանման ընդանուր գումարը կազմել է 104 մլն 533.102 դոլար: Ռուսաստանին հաջորդում է Իրաքը (34մլն 84.400 դոլար) և Ռումինիան (33 մլն 105.975 դոլար):

Միության գործադիր խորհրդի փոխնախագահ Ահմեթ Համդի Գյունդողանի խոսքով` ցանկացած ժամանակահատվածում թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման սանդղակում Ռուսաստանը առաջին տեղն է զբաղեցնում:

Բանջարեղենից ամենաշատը լոլիկ է արտահանվել, իսկ մրգերից` մանդարին և կիտրոն:

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը