Աշխարհ

11.03.2019 18:13


Բրիտանական թերթն անդրադարձել է թուրք նախարարի սկանդալային հայտարարությանը

Բրիտանական թերթն անդրադարձել է թուրք նախարարի սկանդալային հայտարարությանը

Բրիտանական «The Times» պարբերականն անդրադարձել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի վերջին սկանդալային հայտարարությանը։

Սոյլուն ասել էր, որ նրանք, ովքեր Գերմանիայում մասնակցել են «ահաբեկչական կազմակերպությունների ժողովներին», կկալանավորվեն Թուրքիայի օդանավակայաններում:

Պարբերականը կարծիք է հայտնել, որ սրանով Սոյլուն թիրախավորել է թուրք ընդդիմադիր այն գործիչներին, որոնք քննադատում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը։

«Կառավարությունը, փաստորեն, ասաց, որ այն մարդիկ, որոնք կասկածվում են Էրդողանի քաղաքականությանն ընդդիմանալու մեջ, Թուրքիա մուտք գործելու դեպքում անպայման կկալանավորվեն»։

Այս խորագրի վերջին նյութերը