«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանից
«Արսենալը» ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Քրիս Սմոլինգից ԱՊԼ-ի 30-րդ տուրի` այս թիմերի միջև կայացած խաղում գրանցված միջադեպի համար (2:0):
Լոնդոնցիների երկրորդ գոլից հետո տանտերերի երկրպագուներից մեկը ներխուժել է խաղադաշտ և, վազելով դեպի իր թիմի կողմը, որպեսզի նրանց հետ տոնի գոլը, հրել է ՄՅՈւ-ի ֆուտբոլիստին:
Երկրպագուն բերման է ենթարկվել: Ամենայն հավանականությամբ նրան մեկընդմիշտ կարգելեն այցելել խաղերի. «Մենք քննադատում ենք այդ մարդու պահվածքը: Ցանկանում ենք ներողություն խնդրել Քրիս Սմոլինգից և «Մանչեսթեր Յունայթեդից»: Ուրախ ենք, որ այդ մարդը ձերբակալվել է: Կհամագործակցենք ոստիկանության հետ: Նրան կարգելվի ներկա գտնվել «Արսենալի» տնային և արտագնա բոլոր խաղերին»,-ասվում է «Արսենալի» տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ armsport.am