Լրահոս

22.03.2010 17:18


ՀՅԴ պատգամավոր. «Զարմանում եմ, որ այդ տեսակետը ներկայացնում է իշխող կուսակցությունը…»

ՀՅԴ պատգամավոր. «Զարմանում եմ, որ այդ տեսակետը ներկայացնում է իշխող կուսակցությունը…»

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մամլո ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեի այն տեսակետին, թե Լեռնային Ղարաբաղը կարող է միանալ բանակցություններին միայն այն ժամանակ, երբ ադրբեջանցիները կվերադառնան Ղարաբաղ՝ ասել է, թե այդ առաջարկները  համարում է ոչ համակարգային և իրավիճակային մոտեցում։  

Պատասխանելով այն հարցին, որ օրերս ՀՀԿ խմբակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է, թե Ղարաբաղը բանակցություններից դուրս է մնացել Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնությամբ, ինչպե՞ս է գնահատում այն, որ ՀՅԴ-ն ժամանակին պաշտպանել է նրան՝ ՀՅԴ պատգամավորը պատասխանել է, թե Ղարաբաղը դուրս չի մնացել բանակցային գործընթացից այն մակարդակով, երբ խոսք է գնացել ԼՂ-ի իրավունքների և միջազգային իրավունքների շրջանակում նրա պաշտպանության մասին:

-Խոսք է եղել ԼՂ խնդիրը ներկայացնելու իրավասության մասին, ինչը, այո՛, նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում ապահովվել է իր կողմից: Սակայն երբեք բանակցային բուն գործընթացից ԼՂ-ն դուրս չի մղվել,-նշել է նա։

Անդրադառնալով  ՀՀԿ փոխնախագահի արտահայտած մտքին՝ Արծվիկ Մինասյանն ասել է, թե զարմանում է, որ այդ տեսակետը ներկայացնում է իշխող կուսակցությունը, որը նաև Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էր իշխում:

-Այսօր փորձ է արվում ներկայացնել, որ դա միայն 2-րդ նախագահի մեղքով է եղել: Չի եղել Ղարաբաղին դուրս մղելու քաղաքականություն, եղել է պարզապես ԼՂ տեսակետները ներկայացնելու իրավասություն ունեցող անձի, տվյալ դեպքում Ռ. Քոչարյանի կողմից մասնակցության հնարավորություն: Փորձում են նաև մեղադրել ՀՅԴ-ին, սակայն ՀՅԴ-ն միշտ հանդես է եկել Ղարաբաղը բանակցային գործընթացի մաս դարձնելու օգտին, բայց քանի որ ՀՅԴ խոսքերը տեղ չեն հասնում, ստացվում է, որ ՀՅԴ-ն մեղավոր է մի բանում, որը ոչ միայն մեծ հաշվով չի եղել, այլև ՀՅԴ-ի մեղավորությունն է աննշան կամ չկա,-նշել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը