Աշխարհ

11.03.2019 18:35


Շոումեն Զելենսկին երկրորդ ամիսն է՝ գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշը

Շոումեն Զելենսկին երկրորդ ամիսն է՝ գլխավորում է Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշը

Շոումեն Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարն Է. նրա օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 24,7 տոկոսը, 18,3 տոկոս ցուցանիշով երկրորդ տեղում Է «Բատկիվշչինա» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն, որի օգտին պատրաստ Է քվեարկել ընտրողների 16,8 տոկոսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հետազոտության տվյալները:

Հարցման տվյալների համաձայն, որոնք ավելի վաղ հրապարակել Է Վերլուծության եւ կանխատեսման ինստիտուտը՝ մարտի 4-ի դրությամբ՝ Զելենսկուն պատրաստ Էր աջակցել երկրի քաղաքացիների ավելի քան 25 տոկոսը, Տիմոշենկոյին՝ 17,9 տոկոսը, Պյոտր Պորոշենկոյին՝ 15,4 տոկոսը: Հերթական նախագահական ընտրություններն Ուկրաինայում անցկացվելու են մարտի 31-ին:

«Նախագահական վարկանիշի առաջատարը Զելենսկին Է, որին աջակցում Է այն քաղաքացիների 24,7 տոկոսը, որոնք կողմնորոշվել են թեկնածուի հարցում եւ մտադիր են քվեարկել: Երկրորդ դիրքն զբաղեցնում Է Տիմոշենկոն (18,3 տոկոս), երրորդը՝ Պորոշենկոն (16,8 տոկոս)»,-ասված Է ուսումնասիրության տեքստում, որը մարտի 11-ին հրապարակվել Է «Ռեյտինգ»-ի կայքում: Հետազոտությունը 2019 թվականի մարտի 1-ից մինչեւ 7-ն անցկացվել Է Ուկրաինայի բոլոր մարզերում, բացառությամբ Կիեւի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքի: Հարցմանը մասնակցել Է 18 եւ ավելի բարձր տարիքի հինգ հազար քաղաքացի: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,5 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը