Լրահոս

11.03.2019 14:38


Ինչպե՞ս գտնել մեքենայի քո նախընտրած գույնը

Ինչպե՞ս գտնել մեքենայի քո նախընտրած գույնը

Լենինգրադյան 27/1 հասցեում գտնվող «Թութակ» խանութ-սրահում մի՛ փնտրեք թութակներ կամ նրանց համար անհրաժեշտ կեր: Թութակներին բնորոշ բազմերանգությամբ այստեղ վաճառում են 50.000 երանգի ավտոներկեր: Ցանկացած գույն, ցանկացած երանգ համակարգչային երանգավորման միջոցով «Թութակ»-ում իրականություն է դառնում։ «Մեզ մոտ գալիս են ամենաքմահաճ վարորդները: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են լիովին վերականգնել իրենց մեքենայի գույնը: Յուրաքանչյուր ավտոմեքենա ունի գունային իր կոդը: Համակարգչային երանգավորման միջոցով հնարավոր է լինում պարզել ի՞նչ գույներ են թաքնված այդ կոդի տակ, ո՞ր գույնից ինչքա՞ն պետք է խառնվի, որ ստացվի անհրաժեշտ երանգը: Հայաստանում չկա ավտոմեքենա, որի ճշգրիտ գույնը ստանալ հնարավոր չլինի»,-նշում է «Թութակ»-ի տնօրեն Վարդգես Սարգսյանը:

53709925_298614797420135_7529327873207828480_n 53584743_265631691016912_455726374049546240_n 53628934_677891285963341_3987535821874921472_n

7 տարի շուկայում, հաճախորդների հետ շփվելու և աշխատելու հարուստ փորձ, պրոֆեսիոնալ մասնագետներ և միայն հայտնի ապրանքնանիշերի լայն տեսականի: «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահում առաջարկում են ոչ միայն ավտոներկեր, այլ նաև ներկանյութներ, լաքեր, լուծիչներ: «Թութակ»-ի տնօրենը հետևյալ կերպ է ներկայացնում իրենց գործունեությունը։ «Մեզ մոտ հաճախորդը կարող է ձեռք բերել 100 գրամից մինչև մի քանի կիլոգրամ ավտոներկեր: Երբեմն 100 գրամ ներկն էլ բավական է լինում ավտոմեքենայի վնասված մասը լիարժեք վերականգնելու համար: Այս հանգամանքը փաստում է ավտոներկերի բարձր ծածկողականությունը: Մենք առաջարկում ենք շատ լայն տեսականի, մեծ քանակությամբ»,-պատմում է Վարդգես Սարգսյանը:

53696689_312438332794021_6882932073934356480_n

Համակարգչային երանգավորման միջոցով «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահի մասնագետները հասնում են այնպիսի արդյունքների, որ հաճախ հաճախորդն ինքը չի 53742581_572386069932766_7031620556071895040_n պարզել՝ ո՞ր հատվածում են իր ավտոմեքենան վերանորոգել:

«Թութակ»-ում դուք կարող եք նաև լիովին փոխել ձեր ավտոմեքենայի գույնը: Ձեր մեքենան կարող է դառնալ միակն ու անկրկնելին, որովհետև «Թութակ» ավտոներկերի խանութ-սրահում աշխատող մասնագետներն անգամ ամենաանհավանական երանգավորումը կարող են ստանալ:

Ըստ «Թութակ»-ի տնօրենի՝ ավտոներկեր ընտրելիս իրենց մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք սկզբունքների. «Ներկը պետք է թանձր լինի, որպեսզի ապահովի բարձր ծածկողականությունը: Եթե օգտագործվում են ավելորդ քանակությամբ տարբեր լուծիչներ, ներկի որակը կասկածելի է դառնում»:

53423709_1932333833541614_6765819525637079040_n 53450179_2287682451517809_8991438910903025664_n

Բարձր ծածկողականություն, 10 տարվա երաշխիք, ջերմադիամցկուն ավտոներկերի 50.000 երանգավորում ունեցող տեսականին կարող ես ձեռք բերել Լենինգրադյան 27/1 հասցեում գտնվող «Թութակ» խանութ-սրահում:

Ընտրի՛ր քո նախընտրած երանգը և մեքենադ կդառնա համար մեկը քաղաքում:

53888979_351965562084259_5435977331581648896_n 53892548_393932718086434_4046320807327039488_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը