Ա. Իշխանյան. «Հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին»
Խոսելով «Մոսկվա»կինոթատրոնիամառայինդահլիճը քանդելու և տեղումՊողոս-Պետրոսեկեղեցուվերակառուցման մասին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասել է.
-Ինչպես ասում են բարեփոխումների 3-րդ շրջան, այժմ էլ կարելի է ասել՝ քանդումների 3-րդ շրջանն է։ Ես ուղղակի զարմանում եմ։ 30-ականներին սխալ է արվել՝ քանդվել է պատմական այդ հուշարձանը, հիմա հաջորդ սխալն է արվում, եղածն են քանդում։Ո՞նց է ձեռքները գնալու Կինոմոսկվայի ամառային դահլիճը քանդել՝ ես ուղղակի զարմանում եմ։ Լիովին համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ, որ հետամնաց երկներում են եկեղեցի կառուցում։ Արդեն բավակա՛ն եղավ։ Կամ մի ուրիշ տեղ թող կառուցեն։ Թող Կաթողիկե եկեղեցին նորոգեն։ Իսկ այն խոսքը, որ ասում են, թե իրենց է պատկանել եկեղեցին, թող իրենց վերադարձվի, ի՞նչ է նշանակում։ Կոմունիստներն էլ կարող են ասել՝ Ազգային ժողովի շենքն իրենց վերադարձնեն, որովհետև այն իրենց է պատկանել, հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետև նախապես այդտեղ մեհյան է եղել։
Ա. Իշխանյան. «Հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին»
Խոսելով «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու և տեղում Պողոս-Պետրոս եկեղեցու վերակառուցման մասին՝ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր «Ուրբաթ» ակումբում ասել է.
-Ինչպես ասում են բարեփոխումների 3-րդ շրջան, այժմ էլ կարելի է ասել՝ քանդումների 3-րդ շրջանն է։ Ես ուղղակի զարմանում եմ։ 30-ականներին սխալ է արվել՝ քանդվել է պատմական այդ հուշարձանը, հիմա հաջորդ սխալն է արվում, եղածն են քանդում։ Ո՞նց է ձեռքները գնալու Կինոմոսկվայի ամառային դահլիճը քանդել՝ ես ուղղակի զարմանում եմ։ Լիովին համաձայն եմ Սամվել Կարապետյանի հետ, որ հետամնաց երկներում են եկեղեցի կառուցում։ Արդեն բավակա՛ն եղավ։ Կամ մի ուրիշ տեղ թող կառուցեն։ Թող Կաթողիկե եկեղեցին նորոգեն։ Իսկ այն խոսքը, որ ասում են, թե իրենց է պատկանել եկեղեցին, թող իրենց վերադարձվի, ի՞նչ է նշանակում։ Կոմունիստներն էլ կարող են ասել՝ Ազգային ժողովի շենքն իրենց վերադարձնեն, որովհետև այն իրենց է պատկանել, հայ հեթանոսներն էլ կարող են ասել՝ քանդե՛ք Էջմիածնի եկեղեցին, որովհետև նախապես այդտեղ մեհյան է եղել։
7or.am